Իմ պաշտպանությունը ունեցեք
21.12.2025 | 21:59
Չարից մի՛ վախեցեք, որովհետև Ես հաղթել եմ նրան:
Չարը վնասում է միայն նրանց, ովքեր իրենց չեն դնում Իմ պաշտպանության տակ:
Սազգացողության հարց չէ, այլ` փորձառությամբ հաստատված իրողություն:
Եթե կարողանաք վստահորեն ասել ձեզ, որ ինչպիսին էլ լինի այդ չարը, չի կարողանա վնասել, քանի որ Հիսուս պարտության է մատնել նրան, ապա այդպես արած կլինեք ամենակարևոր քայլը:
Իմ որդիներ. ոչ միայն կյանքի մեջ, այլ նաև փոքր բաների մեջ վստահ եղեք Իմ հաղթող զորությանը:
Իմացեք, որ ամեն ինչ կարգին է, վստահ եղեք, ամուր:
Գործադրեք Իմ ասածները:
Սովորեք ու մտորեք այնքան, մինչև որ այս գիտակցումը հաստատուն ու բնական վիճակ դառնա ձեզ համար:
Դուք այս ձևով վարվեք շատ փոքր բաների մեջ, որպեսզի շուտով համոզվեք, որ շատ հեշտորեն, վստահ ու բնական ձևով նույնը կարողանում եք անել նաև մեծ բաների մեջ:
Մեկնաբանություններ